Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի
02.07.2013 | 19:43

Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը: «Եգիպտոսը ժողովրդավար, քաղաքացիական պետություն է, ինչը հունվարի 25-ի հեղափոխության գլխավոր նվաճումներից մեկն է։ Եգիպտոսը ջանք չի խնայի դեպի անցյալ վերադարձը կանխելու համար»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: Այնուհանդերձ, կառավարությունը չի կիսում նախագահի տեսակետները` հրաժարական են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և խորհրդարանի հետ կապերի նախարարները: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ 11 նախարարներ միացել են ցուցարարներին: Վարչապետը նրանց հրաժարականը չի ընդունել և հորդորել է շարունակել աշխատանքը:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ